Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան․ Ով չի զգում ազգային աղետի մոտալուտ շունչը, կա՛մ մեռած է, կա՛մ դավաճան է

Մայիս 23,2023 19:31

Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը

Ով չի գիտակցում պահի օրհասականությունն ու չի զգում ազգային աղետի մոտալուտ շունչը, կա՛մ մեռած է, կա՛մ դավաճան է, կա՛ մ էլ կենսաբանորեն զուտ գոյություն քարշ տվող մի առանձնյակ է:

Ով չի գիտակցում, որ ինքը կոնկրետ գործելու, ընդվզելու, ինչ որ բան ձեռնարկելու կամ անելու պարտականություն ունի կամ առնվազն անհանգստացած չէ իր անգործությամբ, անհայրենիք արարած է:

Քաղաքական պայքարի իմիտացիա անողները, կամ նման նկրտումներ դրսևորողները, որոնք ներկա պահին վախվորած, պապանձված ու մկան ծակերում ծվարած են՝ սարսափելով հանրության, ժողովրդի և հայրենիքի հանդեպ իրենց պարտքը կատարելու իրավական ու քաղաքական պարտավորությունից՝ վերոհիշյալ կենսաբանական էակներից բեթար են՝ ամուլ թե՛ հոգեպես, և թե՛ ֆիզիկապես:

Ժողովու՛րդ, համախմբվելու ու միասնականանալու ժամանա՛կն է, հետհաշվարկը օրերի է, եթե ոչ՝ ժամերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031