Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատման դիմումներ են ներկայացրել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գործերով ներգրավված դատախազները. «Փաստինֆո»

Հունիս 06,2023 12:39

«Փաստինֆո». ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։

Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց Գևորգ Բաղդասարյանը։

«Իմ որոշումն է»,-ասաց Գևորգ Բաղդասարյանը՝ զերծ մնալով պատճառների վերաբերյալ մեկնաբանություններից։

Նշենք, որ մամուլում վաղուց էին շրջանառվում տեղեկություններ, համաձայն որի՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և Գևորգ Բաղդասարյանի հարաբերությունները բավականին լարված են և Աննա Վարդապետյանը վաղուց էր ցանկանում «ազատվել» ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կադրը համարվող Գևորգ Բաղդասարյանից։ Դավթյանի կադրերից համարվող Պետրոս Պետրոսյանը, որը զբաղեցնում էր Կոտայքի մարզի դատախազի պաշտոնը և, ըստ շրջանառվող լուրերի, Աննա Վարդապետյանի որոշմամբ՝ երեկ ազատվել է Կոտայքի դատախազի պաշտոնից և նշանակվել Դատախազության վարչություններից մեկի պետի տեղակալի պաշտոնում, ևս աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։

«Փաստինֆո»-ն փորձեց մեկնաբանություն ստանալ նաև Պետրոս Պետրոսյանից, սակայն նրա հետ կապ հաստատել չհաջողվեց, ՀՀ գլխավոր դատախազությունից էլ՝ «տեղյակ չեն» գլխավոր դատախազի տեղակալի և Կոտայքի մարզի դատախազի պաշտոնից ազատման դիմում ներկայացնելու մասին։

Ի դեպ, պաշտոնից ազատման դիմում ներկայացրել է նաև դատախազ Արսեն Մարտիրոսյանը, որը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով մեղադրող դատախազն էր։ Փաստացի՝ պաշտոնից ազատման դիմումներ ներկայացրել են ՀՀ երկրորդ և երրորդ նախագահների գործերով ներգրավված դատախազները։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930