Հանրապետության տարածքում`
Հունիսի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ին շրջանների զգալի մասում, 8-9-ին ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ին ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունիսի 6-ին կեսօրից հետո, 7-ին, 10-11-ին սպասվում է, 8-ի, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։
Կարդացեք նաև
Երևան քաղաքի հունիսի 6-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 36.2°C (2019թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 3.9°C (1967թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 20.0°C
Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ




















































