Լրահոս
Օրվա լրահոսը

UCOM-ի տեխնիկական աջակցությամբ 14-րդ անգամ Երեւանում անցկացվեց ԲարՔեմփը

Հունիս 26,2023 18:35

«ԲարՔեմփ Երևան»-ի բազմամյա ավանդական գործընկեր «Յուքոմ» ընկերության տեխնիկական աջակցությամբ հունիսի 24-ից 25-ն անցկացվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան ամենամեծ՝ «ԲարՔեմփ Երևան» (չ)կոնֆերանսը: 2009 թվականից ի վեր՝  արդեն 14-րդ անգամ, ԲարՔեմփ Երևանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանում միավորում է ՏՏ և մեդիա ոլորտի հազարավոր մասնագետների:

(Չ)կոնֆերանսի նպատակն էր գիտելիքների, հմտությունների և փորձի փոխանակումը, ինչպես նաև ՏՏ ոլորտում նոր կապերի ստեղծումը:

«Ucom-ն արդեն մի քանի տարի է, որ պատրաստակամությամբ է աջակցում ԲարՔեմփ Երևանին: Ի դեպ, մեր ընկերության մասնագետները այս կարևոր իրադարձության ամենաակտիվ մասնակիցներից են, քանի որ այն շարունակաբար ձևավորում և ոգեշնչում է Հայաստանի տեխնոլոգիական համայնքը», – ասել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«ԲարՔեմփ Երևան 2023»-ին անցկացվեցին վարպետության դասեր հայկական ՏՏ ոլորտի լավագույն մասնագետների կողմից, իսկ հրավիրված օտարերկրյա մասնագետների ներկայացրած թեմաները վերաբերում էին արհեստական բանականությանը, մեքենայական ուսուցմանը, քվանտային տեխնոլոգիաներին, ամպային և սերվերազերծ տեխնոլոգիաներին, կիբեռանվտանգությանը և անգամ տիեզերական տեխնոլոգիաներին։ Քննարկված թեմաների և հյուրերի ցանկին կարելի է ծանոթանալ (չ)կոնֆերանսի պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում:

ԲարՔեմփը ոչ ֆորմալ մթնոլորտում բաց քննարկումներ և մտքերի ազատ փոխանակում ապահովող միջոցառման ձևաչափ է: ԲարՔեմփ Երևան միջոցառումներն ամբողջությամբ կազմակերպվում են կամավորների ջանքերով, ովքեր հայաստանյան տեղեկատվական տեխնոլոգիաների և մեդիա ոլորտի ներկայացուցիչներ են: Հայաստանում ԲարՔեմփը անցկացվում է 2009 թվականից:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930