Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը

Հունիս 29,2023 19:00

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը, որին մասնակցել են օրենսդիր և գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիստի օրակարգում ներառված են եղել Մատչելիության հանձնաժողովի ստեղծման հարցի շրջանակում  անձի ֆունկցիոնալության իրացման խոչընդոտների գույքագրման և վերլուծության նպատակով մշակված ձևաթղթի ներկայացմանը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար շենք-շինությունների մատչելիության ապահովմանն ուղղված հարցեր։

Անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում սահմանված առաջնահերթություններին և իրականացվող բարեփոխումներին՝ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է Անձի ֆունկցիոնալության համակարգի ներդրման կարևորությունը։ Այս համատեքստում նախարարի տեղակալը կարևորել է անձի առողջական խնդիրների ամբողջական գնահատման անհրաժեշտությունը՝ շեշտելով բոլոր կենսափուլերի ընթացքում համալիր ծառայությունների տրամադրման դերը։

Նիստի ընթացքում ներկայացվել է անձի ֆունկցիոնալության իրացման խոչընդոտների գույքագրման և վերլուծության նպատակով մշակված ձևաթուղթը, որը թույլ կտա հաշվառել առկա խնդիրներն ու գործնական քայլեր իրականացնել դրանց լուծման ուղղությամբ։ Քննարկվել են Նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը և դրանց շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագրում նախատեսվող փոփոխություններն ու լրացումները։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ մասնակիցները հանդես են եկել մի շարք առաջարկներով։

 

  ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930