Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյանն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի դատաքննության վճիռը կհրապարակվի հուլիսի 1-ին

Հունիս 30,2023 23:13

ՀՀ վարչական  դատարանում Նախագահող դատավոր Լուսինե Բոյաջյան, դատավորներ Անի Չիլինգարյան, Ռուզաննա Ազրոյան կազմով կայացավ Էդգար Ղազարյանի հայցադիմումով դատաքննությունը ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ ՀՀ քաղաքացի Էդգար Ղազարյանի 2023 թվականի հուլիսի 5-ին հավաք եւ երթ կազմակերպելու մասին իրազեկման վերաբերյալ 2023 թվականի հունիսի 26-ի թիվ 241 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին։

Նիստի ավարտին Էդգար Ղազարյանը Aravot.am-ին ասաց․ «Կարծում եմ, որ մեր ներկայացրած փաստարկները հիմնավոր են, բխում են օրենքների պահանջներից։ Դատավարության ընթացքն էլ ցույց տվեց, որ քաղաքապետարանի դիրքորոշումները չափազանց թույլ են, իրավազուրկ՝ եւ իրավունքի տեսանկյունից, եւ բովանդակության, հիմնված են բացառապես Նիկոլ Փաշինյանին ենթակա մարմնի՝ ոստիկանության, ներկայացրած սահմանափակումների վրա, ինչը ցավալիորեն կիրառվել է նաեւ մեր կողմից ներկայացված նախորդ  հանրահավաքների ժամանակ եւ երկու դեպքում էլ հաղթահարվել է դատարանի որոշմամբ»։

Դատարանը վճիռը կհրապարակի հուլիսի 1-ին ժամը 11։00-ին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930