Լրահոս
Օրվա լրահոսը

«Այգու մոտ հանդիպել էր Փաշինյանին և ասել՝ պատասխան ես տալու». ԱԺԲ աջակից կանայք բողոքի ցույց են իրականացրել՝ պահանջելով քայլեր ձեռնարկել Վարուժան Ավետիսյանի որդուն ազատ արձակելու

Հուլիս 03,2023 18:09

Այսօր՝ հուլիսի 3-ին, Ազգային-ժողովրդավարական Բևեռի աջակից կանայք բողոքի ցույց իրականացրեցին ՀՀ արդարադատության նախարարության շենքի մոտ՝ պահանջելով քայլեր ձեռնարկել «Սասնա ծռեր» խմբի անդամ, Բևեռի խորհրդի անդամ, Նուբարաշենի բանտում գտնվող Վարուժան Ավետիսյանի որդուն՝ Դավիթ Ավետիսյանին, անհապաղ ազատ արձակելու նպատակով:

Նշենք, որ երեկ՝ հուլիսի 2-ին, կեսօրին, Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել է Նիկոլ Փաշինյանին և դիմելով վերջինիս ասել՝ պատասխան ես տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթ Ավետիսյանին բերման են ենթարկել, տեղափոխել Կենտրոնի ոստիկանական բաժանմունք, որտեղ 6 ժամ պահելուց հետո ձերբակալել են նրա, ապա նոր միայն մեղադրանք առաջադրել:

Մեղադրանք առաջադրվել է խուլիգանություն կատարելու կասկածանքով:

Բողոքի ցույցի մասնակիցները նշեցին, որ եթե առաջիկայում Դավիթ Ավետիսյանը ազատության մեջ չլինի, ապա բողոքի գործողությունները մասշտաբային բնույթ կկրեն:

Ազգային-ժողովրդավարական բևեռի մամուլի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31