Լրահոս
Օրվա լրահոսը

Տոյվո Կլաարը Լեռնային Ղարաբաղում գազամատակարարման հետ կապված իրավիճակը հիասթափեցնող է անվանել

Հուլիս 10,2023 10:07

Եվրամիության՝ Վրաստանի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Twitter-ի իր էջում գրել է.

«Խոստումներով սկսված օրը կրկին ավարտվեց հիասթափությամբ և զայրույթով: Ինչպես բազմիցս կրկնել է ԵՄ-ը, շատ կարևոր է, որ առանց սահմանափակումների վերականգնվի էներգիայի մատակարարման հոսքը, ինչպես նաև մարդկանց և ապրանքների տեղաշարժը Լաչինի միջանցքով ։

Պետք է սկսվի Բաքու-Ստեփանակերտ/Խանքենդի երկխոսություն, որը նպատակ կունենա ապահովել այլընտրանքներ բռնությանը, ձևավորել այնքան անհրաժեշտ վստահություն և ապահովել արժանապատվություն: ԵՄ-ն անհամբեր սպասում է բրյուսելյան եռակողմ հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի  առաջնորդների հետ»։

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31