Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի ձերբակալումը դատարանը համարել է ապօրինի

Հուլիս 11,2023 23:55

Փաստաբան Արայիկ Պապիկյանի տեղեկացմամբ՝ Երևան քաղաքի Առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Հովհաննիսյանը Վարուժան Ավետիսյանի որդու՝ Դավիթ Ավետիսյանի 72 ժամյա ձերբակալումը ճանաչել է անօրինական:

Դատարանը գտնում է, որ քննիչի կայացրած որոշումը, համաձայն որի Դավիթ Ավետիսյանը ձերբակալվել է, չի համապատասխանել օրենքին, Դավիթի իրավունքներն ու ազատությունները սահմանափակվել են ապօրինաբար:

Հիշեցնենք, հուլիսի 2-ի կեսօրին Դավիթ Ավետիսյանը «Անգլիական» այգու մոտ հանդիպել էր Նիկոլ Փաշինյանին և վերջինիս ասել, որ պատասխան է տալու մեր նահատակված հերոսների համար, որից հետո Դավիթին բռնությամբ բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա քննիչը ձերբակալման որոշում էր կայացրել, ինչն էլ փաստաբանը բողոքարկել էր:

Նշենք, որ Դավիթ Վարուժանի Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ կիրառվել է փախանման միջոց (ստորագրություն երկրից չհեռանալու մասին):

Ազգային-ժողովրդավարական Բևեռի մամուլի ծառայություն 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31