Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հետազոտեց Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ մի տեսանյութ

Օգոստոս 01,2023 23:42

Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստում այսօր եւս շարունակվեց ապացույցների հետազոտությունը:

«Մենք արդեն սկսել էինք պաշտպանական կողմի ապացույցների հետազոտումը, ներկայացվել էր փորձագետի  եզրակացություն: Մեղադրական կողմը փորփրել ու գտել էր մեր կողմից ներկայացված փորձագետի՝ Կարինե Նալչաջյանի ինչ-որ հարցազրույց, որով իր դրական վերաբերմունքն է արտահայտում Գրիգորյանին, մեղադրանքը գնահատում աբսուրդ, մեղադրողն այդ հիմքով բացարկ էր հայտնել փորձագետին: Այն հաշվով, որ փորձագետի եզրակացությունը, որպես ապացույց, արդյունքում ճանաչվի անթույլատրելի: Մեր դիրքորոշումն այն էր, որ չպետք է նույն կերպ վերաբերվել փորձագետին ու օրինակ դատավորին, բայց դատարանը չհամաձայնեց մեզ հետ ու անթույլատրելի համարեց ապացույցը: Մեր մյուս ապացույցը հետազոտվեց, Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ մի տեսանյութ, որտեղ իր դրական վերաբերմունքն է արտահայռում Գյումրու նկատմամբ, հպարտությամբ խոսում է, որ ինքը գյումրեցի է: Այսքանով այսօրվա դատական նիստը ավարտվեց»,- Aravot.am-ին նիստի ընթացքից տեղեկացրեց Արմեն Գրիգորյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը:

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 22-ին:

Հիշեցնենք, որ Արմեն Գրիգորյանը մահացել է 2022-ի հուլիսի 15-ին դատական նիստի ժամանակ. նրա ինքնազգացողությունը վատացել էր, ուշագնաց էր եղել ու նրա կյանքը փրկել չէր հաջողվել:

Հիշեցնենք նաեւ, որ Գրիգորյանին վերագրվում է հրապարակայնորեն ազգային թշնամանք հարուցելուն, ազգային արժանապատվությունը նվաստացնելուն ուղղված գործողություններ կատարելը, որի համար հիմք է հանդիսացել հարցազրույցներից մեկի ժամանակ Շիրակի եւ Արարատյան դաշտավայրի բնակչությանը «թուրք» անվանելը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031