Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայում Շավարշ Կարապետյանին մեդալ են հանձնել

Օգոստոս 03,2023 23:52

Օգոստոսի 3-ին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության Մշակութային կենտրոնում տեղի է  ունեցել անվանի լողորդ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, սուզալողի աշխարհի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանին ՀՀ պետական ​​պարգևի՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի հանձնման արարողությունը։

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն իր շնորհավորական խոսքում ընդգծել է, որ Շավարշ Կարապետյանն անձնուրացության, խիզախության և ուրիշի դժբախտությանը կարեկից լինելու վառ օրինակ է։

ՌԴ-ում ՀՀ դեսպանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031