Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով․ Բոլոր «լուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երեւանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու՝ կեղծ են

Օգոստոս 05,2023 11:46

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գրառումը

Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը մայրաքաղաք Երեւանի ավագանու ընտրությունների մասնակցության հարց չի քննարկել։

Հետեւաբար բոլոր «լուրերը», թե իբր ՀՀԿ-ն դիտարկում է Արմեն Աշոտյանին առաջադրել Երեւանի ավագանու ընդդիմության միասնական թեկնածու՝ կեղծ են ։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ մեկին ու, այդ թվում՝ Անդրանիկ Թեւանյանին չի առաջարկել դիտարկել  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի թեկնածությունը։

ՀՀԿ քաղաքական օրակարգը հստակ է ու պարզ.

1. Կապիտուլյանտի հեռացում։

2. Արցախի հարցի հայանպաստ լուծում՝ Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։

3. Հայաստանի ազգային պետականության պահպանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031