Լրահոս
Օրվա լրահոսը

Պետություն, համայնք, միջազգային գործընկերներ գործակցությամբ Երևանը փուլ առ փուլ իրականություն է դարձնում տրանսպորտային համակարգի բարեփոխումները․ Լևոն Հովհաննիսյան

Օգոստոս 05,2023 14:35

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում ԳԴՀ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերի հետ: Անդրադառնալով Երևանի և գերմանական քաղաքների միջև գործակցության հաստատմանն ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փորձի փոխանակումը: Խոսելով Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության (E5P) կողմից Երևանում իրականացվող Էներգաարդյունավետության ու ավտոբուսային բարեփոխման ծրագրերից՝ Լևոն Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, որն այս դրամաշնորհի դոնոր երկրներից է:

Քաղաքապետի պաշտոնակատարը նշել է, որ պետություն, համայնք, միջազգային գործընկերներ գործակցությամբ Երևանը փուլ առ փուլ իրականություն է դարձնում տրանսպորտային համակարգի բարեփոխումները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության ու գործակցության ընդլայնման պատրաստակամության համար՝ դեսպան Վիկտոր Ռիխտերը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում պատրաստակամ է աջակցել և օժանդակել երկուստեք կապերի ամրապնդմանն ու խորացմանը, ինչպես նաև համատեղ նախագծերի իրականացմանը:

Լևոն Հովհաննիսյանն ու Վիկտոր Ռիխտերը մտքեր են փոխանակել նաև հանրակրթության ոլորտում մասնագետների ու աշակերտների փոխանակման ծրագրերի շուրջ:

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031