Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախից մասնակիցները, ցավոք, առցանց միացան Ազգային երիտասարդական համաժողովին»․ Զարեհ Սինանյան

Օգոստոս 08,2023 16:04

«Ունեինք 600-ից ավելի մասնակից 50-ից ավելի երկրներից, 20 մասնակից` Արցախից, որոնք, ցավոք, միացան առցանց և 50 մասնակից ՀՀ-ից, մոտ 100 բանախոս 15 երկրներից»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ ամփոփելով օգոստոսի 1-3-ը կայացած Ազգային երիտասարդական համաժողովի արդյունքները։

Ըստ նրա՝ հիմնականում կենտրոնացել են երիտասարդների կողմից նախաձեռնությունների վրա ու պարզաբանեց․ «Երիտասարդական այս համաժողովի կազմակերպման պատճառներից մեկն էլ նա էր, որ երբ անցյալ տարի անցկացրինք մեր համահայկական գագաթնաժողովը, բնականորեն օրակարգը չէր ձևավորվել երիտասարդների խնդիրների շուրջ՝ նաև հաշվի առնելով այն փաստը, որ այն հոկտեմբերի վերջին էր, ուստի երիտասարդական շատ կազմակերպություններ՝ մանավանդ ուսանողական միություններ, հնարավորություն չունեին մասնակցելու։ Այդ առիթով նրանց բողոքը լսեցինք և որոշեցինք կազմակերպել այս համաժողովը։ Այնպես է ստացվել, որ մեր ծրագրերը կենտրոնացած են երիտասարդների վրա, նրանց համար են»։

Խոսելով համաժողովի նպատակների մասին՝ Զարեհ Սինանյանը մանրամասնեց․ «Նպատակներից էր ավելի իրատեսական պատկեր ստեղծել ՀՀ-ի այսօրվա խնդիրների և իրավիճակի մասին, նաև սփյուռքի մեր երիտասարդներին ներկայացնել ՀՀ-ում գոյություն ունեցող հնարավորությունները սփյուռքահայերին ներգրավելու իմաստով։  Քննարկվեցին հայրենադարձության խնդիրներ, համագործակցության ճանապարհներ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031