Լրահոս
Օրվա լրահոսը

Կը հաւատամ նաեւ, թէ միասնաբար պիտի կարենանք յաղթահարել տագնապալի կացութիւնը. Վարդգես Մահտեսյան

Օգոստոս 08,2023 17:32 Share

Կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը շնորհավորական նամակ է հղել Դավիթ Իշխանյանին՝ ԱՀ խորհրդարանի ղեկավար ընտրվելու կապակցությամբ:

Շնորհավորական նամակում մասնավորապես ասված է.

«Նորին Վսեմութիւն
Տիար Դաւիթ Իշխանեան
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
Ազգային Ժողովի Նախագահ
Ստեփանակերտ
Յարգարժան Պրն Նախագահ,

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգաին Ժողովի Նախագահի պաշտօնին Ձեր ընտրութեան առթիւ խնդրեմ ընդունեցէք իմ ու Կիպրահայութեան անունով ջերմագոյն շնորհաւորութիւններս ու յաջողութեան մաղթանքներս:

Յոյսով եմ, որ յաջորդող տարիները Լեռնային Ղարաբաղին ու համայն հայութեան համար կ̉ ըլլան անկիւնադարձային ու արդիւնաւետ, թէ´ տնտեական եւ թէ քաղաքական առումներով:

Կը հաւատամ նաեւ, թէ միասնաբար ու յամառ աշխատանքով, պիտի կարենանք յաղթահարել սահմանափակումներու հետեւանքով ստեղծուած տագնապալի կացութիւնը եւ մարտահրաւէրներու շարքը, կերտելու համար փայլուն, խոստումնալից եւ յուսադրիչ ապագայ մը յաջորդող սերունդներուն համար:

Անկեղծ բարեմաղթութիւններով՝
Վարդգէս Մահտեսեան
Կիպրահայ Համայնքի Պետական Ներկայացուցիչ»

Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031