Լրահոս
Օրվա լրահոսը

Պարզաբանում․ ինչու է հանվել «ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է» արտահայտությունը

Օգոստոս 08,2023 22:09 Share

Ի լրումն Մարդու իրավունքների պաշտպանի՝ ««Ակվատեկ»-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրության արդյունքները» վերտառությամբ հրապարակման՝ Պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ հասարակության կողմից թյուրըմբռնում առաջացրած ❌ «ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է» արտահայտությունը տեքստի չորրորդ պարբերությունից հանվել է՝ նկատի ունենալով այն, որ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է տեղեկատվության փոխանցման այնպիսի մեթոդաբանությունը, որը չի ձևավորի զգայուն թեմաների առնչությամբ թյուրըմբռնում:

✅ Պաշտպանը խիստ կարևորում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ ցանկացած խտրական վերաբերմունքի բացառումն ու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պատշաճ իրացումը հավասար հիմունքներով։ Այդ հանգամանքը բազմիցս արձանագրվել է ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդումներում, այնպես էլ նշված դեպքի կապակցությամբ Պաշտպանի կողմից տարածված հաղորդագրություններում:

✅ Մատչելիության սկզբունքն, ինքնին, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացման համար հավասար հնարավորությունների ապահովման ու խտրականության բացառման նպատակ է հետապնդում։

✅ Որպես կոնվենցիոն ընդհանուր ու հիմնարար սկզբունք՝ մատչելիության սկզբունքից բխում է հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, հանրությանը մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների մատչելիությունը՝ երաշխավորելով դրանց արդյունավետ ու հավասար հիմունքներով հասանելիությունն ու հաշմանդամություն ունեցող անձանց արժանապատվության հարգանքը։ Մատչելիության մերժումը խտրականության դրսևորում է։

✅ Պաշտպանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ պետությունը պետք է պատշաճ քայլեր ձեռնարկի հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և կյանքի բոլոր բնագավառներում լիակատար մասնակցության հնարավորություն ընձեռելու համար: Այդ նպատակով պետությունը պետք է իրացնի համապատասխան կառուցակարգեր, որպիսի հարցերը բազմիցս ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից: Ավելին, միջադեպն ազդակ է հանդիսացել Պաշտպանի կողմից իրավասու  մարմիններին խնդիրը ևս մեկ անգամ բարձրաձայնելու և այդ առնչությամբ շուտափույթ քայլեր ձեռնարկելու պահանջով դիմելու համար:

✅ Ընդ որում, վերը նշված չափանիշների պահպանումը վերաբերում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կազմակերպություններին:

✅ Ինչ վերաբերում է նախորդ հաղորդագրության շրջանակներում օգտագործված «ոչ թե հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրական վերաբերմունքն է» ձևակերպմանը, հարկ ենք համարում արձանագրել, որ այն օգտագործվել է ոչ թե ընդհանրապես մատչելիության խնդիրները խտրականության արգելքի սկզբունքից դուրս դիտարկելու, այլ կոնկրետ անձանց նկատմամբ ընկերության աշխատակիցների վերաբերմունքը մատնանշելու նպատակով՝ նկատի ունենալով սույն միջադեպի հանգամանքները և այդ առնչությամբ տարածվող տարատեսակ հրապարակումները:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031