Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանը մաղթել է, որ անցյալի նվաճումներն ու ապագայի ձգտումները շարունակեն առաջնորդել Սինգապուրին

Օգոստոս 09,2023 16:55 Share

Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Սինգապուրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել այդ երկրի նախագահ Հալիմա Յակոբին և վարչապետ Լի Սյեն Լունին։

Վերհիշելով նրանց հետ իր  հանդիպումներն ու քննարկումները Հայաստանում և Սինգապուրում՝ Արմեն Սարգսյանը մասնավորապես մաղթել է, որ անցյալի նվաճումներն ու ապագայի ձգտումները շարունակեն առաջնորդել Սինգապուրին դեպի ավելի մեծ հաջողություններ:

ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել