Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Սողոմոնյանի գնահատմամբ, Արթուր Օսիպյանի հայտարարությունները կազմակերպված հանցագործության դրսևորումներ են

Օգոստոս 14,2023 23:26

«Այսօրինակ ձևակերպումները կազմակերպված հանցագործության դրսևորումներ են։ Ինչու հանցագործություն, քանի որ կասկածի տակ են առնում Արցախում տեղի ունեցող ցեղասպանության հանցագործությունը և դրանով նպաստում Ադրբեջանի կողմից ցեղասպան քաղաքականության շարունակմանը։ Ինչո՞ւ կազմակերպված, որովհետև այս արարքը Արցախի hանրապետության անվտանգությունն ապահովող պետական ոչ մի կառույցի կողմից չի արժանանում համարժեք գնահատականի կամ հակազդման»,- Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց «Համախմբում» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանն՝ անդրադառնալով Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի վերջին հայտարարություններին։

Հայաստանյան լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցում Արթուր Օսիպյանը պնդել էր, թե Արցախում սով չկա, իրավիճակը կրիտիկական չէ, պարզապես որոշ բարդություններ կան ու դա էլ ոչ թե արդեն 7 ամիս ձգվող շրջափակման պատճառ է, այլ նրա, որ վերջին 30 տարիների իշխանությունները թալանով են զբաղված եղել: Այդ պնդումները լայն արձագանք ստացան ադրբեջանական մամուլում եւ տարածվեցին:

Մենուա Սողոմոնյանը նկատում է, որ այդ անձը զուգահեռաբար երկու թեզ է առաջ տանում․ մեկը վերաբերում է ամեն ինչում նախկինների մեղավորությանը, մյուսը՝ Ադրբեջանի մեջ Արցախի «ինտեգրացիային»։

«Հատկանշական է, որ նման հայտարարությունները տիրաժավորվում են ադրբեջանական մամուլի կողմից և միջազգային հանրությանը ներկայացվում որպես երկրորդ կարծիք Արցախի ներսից։ Իսկ այն, որ Արցախում հումանիտար աղետ է, չի կարող լինել երկրորդ կարծիք»,- ասաց մեր զրուցակիցը։

Որ Արթուր Օսիպյանի այդ հայտարարությունները լայն արձագանք եւ տարածում գտան Ադրբեջանում, հատկանշական են համարում նաեւ Արցախում եւ մեկնաբանություններ անել չեն ցանկանում՝ հավելյալ կարեւորություն չտալու համար այդ անձին ու նրա ասածներին: Բայց, որ նրա այդ հայտարարությունները նրան «ներվել» են՝ առնվազն տարակուսելու տեղիք են տալիս:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031