Լրահոս
Նշանակումներ ՊՆ-ում
Օրվա լրահոսը

«Պաշտպանության նպատակով համացանցում մարդկանց անձնական տվյալների տարածումը կարող է անդառնալի վնաս հասցնել հենց այն մարդկանց, ում պաշտպանությանն ուղղված են տարածվող տեղեկությունները»

Օգոստոս 18,2023 15:50 Share
Աջակցեք aravot.am-ին

Համացանցում պաշտպանության նպատակով մարդկանց անձնական տվյալների տարածումը կարող է անդառնալի վնաս հասցնել հենց այն մարդկանց, ում պաշտպանությանն ուղղված են տարածվող տեղեկությունները:

Մասնավորապես, Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն իր անհանգստությունն է հայտնում երեխայի նկատմամբ բռնության տեսարանով տեսանյութի՝ առանց ապանձնավորման համացանցում տարածման առիթով: Պետք է նկատի ունենալ, որ տեսանյութում թիրախավորված անչափահաս անձանց պատկերները համացանցում մնալու են հավերժ՝ թույլ չտալով հետագայում երեխաներին օգտվելու մոռացված լինելու իրավունքից:

Ուստի, եթե հաշվի չեն առնվում համացանցային և տվյալների մշակման համաչափության սկզբունքները, կոչ ենք անում սոցցանցերի օգտատերերին և հատկապես լրատվամիջոցներին՝ չտարածել նման բովանդակությամբ տեսանյութերը և առաջնորդվել բացառապես երեխայի լավագույն շահի սկզբունքով:

Այս մասին առավել մանրամասն՝ տե´ս ԱՏՊ գործակալության մշակած ուղեցույցում:

Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: