ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել Նիկոլ Փաշինյանի երեխաների մոր՝ Աննա Հակոբյանի հրապարակմանը, ըստ որի՝ ինքը սպառնալիքներ է ստանում։
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանն ուղիղ եթերում, մասնավորապես, հայտարարել է. «Ընտանիքներում բռնության թեմայի բարձրաձայնումից հետո կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում: Հուսով եմ՝ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»:


















































