Լրահոս
Օրվա լրահոսը

Այս ամենը, նաև հիշողությունը Սումգայիթում, Բաքվում ողբերգական իրադարձությունների վերաբերյալ, թելադրում են Ադրբեջանի կազմում լինելու անհնարինության մասին. Արցախում ռուսական համայնքի ղեկավար

Օգոստոս 30,2023 12:34

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր` օգոստոսի 29-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Արցախի ռուսական համայնքի ներկայացուցիչների ժողովը։ «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ միջոցառումը մեկնարկել է Հայ Առաքելական և Ռուսական ուղղափառ եկեղեցու հոգեւոր հայրերի օրհնությամբ ու գոտեպնդող խոսքով։

Արցախի ռուսական համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովն իր խոսքում նշել է, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր ծանր վիճակում է հայտնվել եւ միայն արցախցիներին բնորոշ ոգու ուժն ու տոկունությունը թույլ են տալիս պատվով հաղթահարել այս ամիսների փորձությունները։

«Բնականաբար մենք հիշում ենք, որ մեր պապերի ու հայրերի համար նույնպես հեշտ չի եղել, քանի որ ղարաբաղյան սուրբ հողի ողջ պատմությունը ազատության, կյանքի, նախնիների հողում ապրելու իրավունքի պայքար է»,- նշել է Բորդովը։

«Մենք, միանշանակ, Ադրբեջանի բնակչության դեմ ոչինչ չունենք, սակայն դեմ ենք արդեն 206 օր շարունակվող շրջափակմանն ու ղարաբաղյան հողում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից իրականացրածին, ընդ որում Եռակողմ հայտարարությանը հակառակ։ Այս ամենը, ինչպես նաև պատմական հիշողությունը Սումգայիթում, Բաքվում, Լեռնային Ղարաբաղում ողբերգական այն իրադարձությունների վերաբերյալ, երբ հայ բնակչության նկատմամբ իրականացվել են դաժան հանցագործություններ, թելադրում են Ադրբեջանի կազմում լինելու ու ստեղծված իրավիճակում համատեղ ապրելու անհնարինության մասին. չափազանց ծանր են կորուստների վերքերը»,-հավելել է Ալ. Բորդովը` հորդորելով ամբողջ ուժերով լծվել անվտանգ ու բարգավաճ Արցախ ունենալու գործին։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031