Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտելիքը, նախաձեռնողականությունը կարող են ձեզ դարձնել գործի գիտակ լավ քաղաքացի, ինչն անչափ կարևոր է հատկապես Հայաստանի համար դժվար այս օրերին. Արմեն Մուրադյան

Սեպտեմբեր 01,2023 13:16

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղերձը Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, գործընկերներ, շնորհավորում եմ Սեպտեմբերի 1-ի՝ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Նոր ուսումնական տարին պարտավորեցնող է բոլորիս համար: Շատերի համար սա հերթական, շատերի համար էլ առաջին սեպտեմբերի 1-ն է՝ լի հույզերով, սպասումներով, ուսանողական կյանքի մեկնարկով:
Շնորհավորելով Երևանի պետական բժշկական համալսարան նոր ոտք դրած ուսանողներին՝ ուզում եմ ընդգծել՝ վստահ եմ՝ գիտակցում եք այն ահռելի պատասխանատվությունը, որ ստանձնել եք և համալրում եք մեր համալսարականների շարքերը:

Բոլոր մասնագիտությունների շարքում ձեր ընտրածն առանձնահատուկ նշանակություն ունի:
Սա սոսկ մասնագիտություն չէ, առաքելություն է, նվիրում, չափազանցություն չի հնչի, եթե ասեմ՝ նաև շնորհ:
Վերջին տարիների մարտահրավերները՝ համավարակն ու պատերազմը, վկայեցին ու ևս մեկ անգամ ընդգծեցին ձեր ընտրած մասնագիտության ու աշխատանքի կարևորությունը:

Արագ զարգացող աշխարհում աստիճանաբար ավելի ու ավելի է ընդգծվում բազմակողմանի, խորը գիտելիք ունենալու անհրաժեշտությունը, որը մրցակցությանը դիմակայելու, որպես մասնագետ մշտապես պահանջված լինելու, զարգանալու, շարունակ կատարելագործվելու գլխավոր նախապայմանն է:

Գիտելիքը, նախաձեռնողականությունը կարող են ձեզ դարձնել գործի գիտակ լավ քաղաքացի, ինչն անչափ կարևոր է հատկապես Հայաստանի համար դժվար այս օրերին:

Մեր պետության ամրապնդումն ու զարգացումը կախված են յուրաքանչյուրիս հետևողական աշխատանքից ու նվիրումից: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ և մաղթում անխոչընդոտ ուսումնական տարի, վերելքներ:

ԵՊԲՀ հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930