Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր էին Կենտրոնի թաղապետի հետ պտտվող, այսպես ասած, թիկնապահները․ նրանց «ասֆալտին փռելու» հրահանգ չի տրվում․ «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 09,2023 10:23

2019 թվականին վարչապետի աթոռը նոր զբաղեցրած Նիկոլ Փաշինյանը խրոխտ հայտարարեց, որ այլեւս որեւէ մեկը չպետք է թիկնազորով շրջի, հակառակ դեպքում նրանց «կպառկեցնեն ասֆալտին»: Թերեւս Երեւանի Կենտրոնի թաղապետը նման վարքագիծ է դրսեւորում, եւ ոչ մի ցուցադրական ակցիա իրավապահների կողմից չի բեմադրվում:

«Ժողովուրդ» օրաթերթի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը Աբովյան 22 հասցեի բակ մտել (առաջին տպավորությամբ) թիկնապահների ուղեկցությամբ: Երբ լրագրողը մոտեցավ թաղապետին՝ պարզելու, թե ինչու է բակ եկել, նա հայտնեց, թե եկել են աշխատանքները ստուգելու։

Այսինքն՝ թաղապետն իր աշխատակիցներով շրջում է բակերում՝ ստուգելու, թե ինչպես են այս կամ այն աշխատանքներն արվել: Իրականում Սամվել Ղուկասյանը, մեղմ ասած, ստեց, քանի որ իր հետ շրջողներից որեւէ մեկը Կենտրոն վարչական շրջանի աշխատակից չէր: Ու հենց իրենք իրենց փողոցային վարքով մատնեցին իրենց ով լինելը: Նախ՝ ագրեսիա ցուցաբերեցին տեսախցիկ տեսնելիս, ապա միայն խաղաղվեցին, երբ իմացան՝ ուղիղ եթեր է: Բոլորը փախան կադրից՝ թաղապետին թողնելով միայնակ:

Հետեւաբար՝ ովքե՞ր էին թաղապետի հետ պտտվող, այսպես ասած, թիկնապահները. Երեւանի կենտրոնի աղմկարար բնակիչներ, որոնց անունները այս կամ այն քրեական գործի կամ սկանդալի շրջանակներում են պտտվել մամուլում:

Եվ այսպես, մուգ վերնազգեստով, ակնոցներով ուղեկից տղան Աշոտ-Արչի Սարդարյանն է: Նա հայտնի գործարար Արմեն Գինոսյանի՝ Մոնարխի Արմենի փեսան է:

Սպիտակ վերնազգեստով ուղեկից պարոնը Նալբանդյան-Վարդանանց խաչմերուկում գտնվող հայտնի «բոքսի դալան»-ի Արմենչիկն է:

Մյուս ուղեկից պարոնը ալավերդյանցի Բոյով մականունով հայտնի մեկն է:

Մյուս երիտասարդները Աշոտ-Արչի Սարդարյանի թիկնապահներն էին, որոնք մշտապես շրջում են Մոնարխի Արմենի փեսայի հետ, սակայն Նիկոլ Փաշինյանը նրանց «ասֆալտին փռելու» հրահանգ չի տալիս:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930