Պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը
Իմիջիայլոց, ՀՀ-ում ԱՄՆ հետ զորավարժությունների անցկացումը թեև առաջին հայացքից խիստ զայրացրել է Ռուսաստանին (ինչը միանգամայն բնական է), բայց կա ևս մեկ կողմ, ում համար ՀՀ-ում ԱՄՆ թեկուզ փոքրաթիվ և մեր պաշտպանության համար որևէ բան չնշանակող զորախումբը էական սպառնալիք է։ Դա Իրանն է, ում գլխավոր հակառակորդին ՀՀ-ն բերում, տեղավորում է անմիջապես սահմանակից երկրում։
Իմիջիայլոց, պատահական չէ, որ համաձայն իրանական լրատվամիջոցների, այսօր (09.09.2023) Իրանի նախագահի կողմից այս խնդիրը բարձրաձայնվել է ՀՀ դե-ֆակտո վարչապետի հետ հեռախոսազրույցում։


















































