Լրահոս
Օրվա լրահոսը

Ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան 7-րդ օլիմպիադայից

Սեպտեմբեր 15,2023 15:40

Սեպտեմբերի 8-14-ը Վրաստանի Քութայիսի քաղաքում տեղի է ունեցել ինֆորմատիկայի Եվրոպայի պատանեկան միջազգային 7-րդ օլիմպիադան: Հայաստանի թիմը ներկայացրել են 9-րդ դասարանի աշակերտներ Ալեքս Գրիգորյանը (Քվանտ վարժարան), Ալեքսանդր Ղազարյանը, Վահան Աբրահամյանը և Մակար Դիլանյանը (Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոց):

Հայաստանը ներկայացնող դպրոցականներն արժանացել են 3 մեդալի. Ալեքս Գրիգորյանը նվաճել է ոսկե,  Ալեքսանդր Ղազարյանը՝  արծաթե, Վահան Աբրահամյանը՝ բրոնզե  մեդալ: Մեր մասնակիցներից Մակար Դիլանյանը ստացել է  գովասանագրի։ Թիմը ղեկավարում էին Արմեն Անդրեասյանը և Սամվել Անդրեասյանը (ԵՊՀ) ։

Նշենք, որ օլիմպիադային մասնակցել են 24 երկրների 96 ներկայացուցիչներ։ Անցկացման ձևաչափը համընկնում էր Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի ձևաչափին և յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 մասնակից:

Հիշեցնենք, որ 2022 թ.-ին Եվրոպայի ինֆորմատիկայի պատանեկան 6-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ուկրաինայում՝ առցանց /online/ ձևաչափով, Հայաստանի թիմը արժանացել էր 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալի։

Օլիմպիադայի մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է ստանալ պաշտոնական կայքից:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930