Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրապետություն» կուսակցությունը ներքին հանդուրժողականության և համախմբման կոչ է անում

Սեպտեմբեր 19,2023 20:55
Aram Sargsyan

«Հանրապետություն» կուսակցությունը ներքին հանդուրժողականության և համախմբման կոչ է անում մեր հանրությանը։

Մեր հակադրություններից միանշանակ օգտվելու են Հայաստանի Հանրապետության թշնամիները՝ փորձելով պատերազմը տեղափոխել մեր տարածք, նպատակ ունենալով ուժային ճանապարհով բացել Նախիջևանին կապող միջանցքը և զրկել Հայաստանը ինքնիշխանությունից, վերածելով ՌԴ նահանգի։ ՀՀ բոլոր քաղաքացիներին, քաղաքական կուսակցություններին և հասարակական կազմակերպություններին կոչ ենք անում զերծ մնալ հավաքներ կազմակերպելուց և հանրային միջոցառումներին մասնակցելուց։

Ստեղծված վիճակի լուծումն արտաքին դաշտում նպատակամղված և ճկուն աշխատելու մեջ է։ Վստահ ենք, որ ՀՀ քաղաքացին կցուցաբերի իմաստնություն և թույլ չի տա Թուրքիա-Ադրբեջան-Ռուսաստան արդեն ակնհայտ թշնամական եռյակին ներքին հակադրություններ հրահրելով, երկիրը հանել վերահսկողությունից։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930