Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ ընդդիմադիր պատգամավորներին վայր դնել մանդատը, միանալ ժողովրդին, եւ Հայաստանում կառաջանա սահմանադրական ճգնաժամ»․ Արամազդ Զաքարյան

Սեպտեմբեր 19,2023 23:15

«Մենք օրհասական վիճակի առաջ ենք կանգնած ազգովի, ես կոչով դիմում եմ այն երկրապահներին, որոնք իսկապես ծառայել են ժողովրդին ու մեր հայրենիքին՝ մի դարձեք երկրածախ, ձեր արժանապատվությունը մի ոտնահարեք»,- Հանրապետության հրապարակում բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Սյունիք» աշխարհազորի հրամանատար Արամազդ Զաքարյանը։

Նա նշեց, որ այսօր արժանապատվության կռիվ է։ «Եթե հիշում եք՝ մեկը հայտարարեց, որ մեր տղերքը զոհվել են հանուն ոչնչի։ Եվ այսօր ուզում են ապացուցել, որ դա այդպես է։ Տղերք, ոտքի կանգնեք, եկեք այստեղ։ Քիչ առաջ այստեղ երեք նռնակ պայթեց, դրանով Նիկոլն իր դատավճիռը կայացրեց։ Հիմա պահն է մեր արժանապատվությունը պահելու, եւ մենք պարտավոր ենք լինել մեր ժողովրդի կողքին։ Ով այս կոչը լսելուց հետո կմնա տանը, ուրեմն ձեր անցած ողջ կենսագրությունը ինքներդ եք ոչնչացնում»,- հայտարարեց նա։

Արամազդ Զաքարյանը ասաց, որ ունի առաջարկություն․ «Մենք այս հավաքականությունն իրավունք չունենք կորցնելու, եթե հոգնեցինք, մենք կպարտվենք։ Ես առաջարկում եմ կազմակերպիչներին՝ ստեղծել օպերատիվ շտաբ, այդ օպերատիվ շտաբն իր վրա վերցնի կազմակերպման աշխատանքը։ Այսօր Հայաստանում չկա իշխանություն, իշխանությունը մենք ենք, դուք եք։ Այստեղ պետք է ձեւավորել ժամանակավոր փրկության իշխանություն, որն իր վրա կվերցնի ամբողջ պատասխանատվությունը։ Սա հրաժարական չի տալու, իրեն ծրագրով են բերել, այդ ծրագիրն ինքը պետք է իրականացնի։ Ես առաջարկում եմ ընդդիմադիր պատգամավորներին վայր դնել իրենց մանդատը, գալ միանալ ժողովրդին։ Հայաստանում կառաջանա սահմանադրական ճգնաժամ, եւ Նիկոլն իր թայֆայի հետ կհամարվի ոչ լեգիտիմ իշխանություն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930