Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ մնում է հրապարակում, ոստիկանությունը թույլ չի տալիս վրաններ տեղադրել

Սեպտեմբեր 20,2023 00:12

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց, որ մնալու է Հանրապետության հրապարակում եւ վրան է տեղադրում։ «Ես մնալու եմ այստեղ եւ կոչ եմ անում 24-ժամյա ռեժիմով անընդհատ մնալ ու աջակցել։ Ես ձեզ խնդրում եմ, որպեսզի ինձ օգնեք տեղադրել այն վրանը, որտեղ ես մնալու եմ այնքան ժամանակ, մինչեւ ժողովուրդը գա հավաքվի, եւ մենք միասին ժողովրդի ճնշմամբ հասնենք փոփոխությունների, որին զուգահեռ մենք խորհրդարանում նաեւ իրականացնելու ենք իշխանազրկման գործընթաց։ Հիմա մենք միասին կտեղադրենք այն նստավայրը, որը դառնալու է իշխանության աղբյուրի նստավայր։ Ես ինձ վրա եմ դնում այդ պատասխանատվությունը եւ ինձ դնում եմ այդ պայքարի զոհասեղանին։ Իշխանության աղբյուրը ժողովուրդն է, ես մնում եմ այստեղ եւ կոչ եմ անում սատարել, որպեսզի մենք անընդհատ 24-ժամյա ռեժիմով գործողությունների ու ճնշումների հնարավորություն ունենանք»,- հայտարարեց նա։

Վրաններ տեղադրվեցին կառավարության շենքին հարակից տարածքում։  Ոստիկանությունը հորդորեց քաղաքացիական իրավունքն իրացնել, բայց առանց վրանների։ Ոստիկանները կոչ արեցին հանել վրանները։ «Մենք վրանները տեղադրում ենք, դա մեր քաղաքացիական իրավունքն է։ Դուք հիմա ավելորդ լարվածություն եք ստեղծում, սա նորմալ քաղաքացիական ակցիա է»,- ասաց Թեւանյանը։

«Մենք համապատասխան միջոցներ կկիրառենք, վրան չի տեղադրվելու, 10 րոպե ձեզ ողջամիտ ժամանակ»,- ասաց փոխոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930