Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են ՀՀ ինքնիշխան տարածքների վրա. Ալեն Սիմոնյանը՝ Ֆինլանդիայի դեսպանին

Հոկտեմբեր 02,2023 17:08

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Կիրստի Նարինենին:

ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի եւ մեր ինքնիշխանության դեմ Ադրբեջանի ունեցած նկրտումներին, տեղեկացրել է, որ հանդիպումից րոպեներ առաջ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային զենքերից կրակ են բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ: «Ադրբեջանի գործողությունները չեն սահմանափակվում Լեռնային Ղարաբաղով, այլ տարածվում են Հայաստանի ինքնիշխան տարածքների վրա, որոնց մի մասը մնում է Ադրբեջանի վերահսկողության տակ»,- հիշեցրել է ՀՀ ԱԺ նախագահը:

Այս համատեքստում քննարկվել է տարածաշրջանում տեւական խաղաղության հասնելու անհրաժեշտությունը: Ֆինլանդիայի դեսպանն արձագանքել է, որ Հայաստանի ժողովրդավարությունը դժվար ճանապարհ է հաղթահարում եւ այս հարցում միջազգային գործընկերների աջակցության կարիքն ունի: Նա հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի՝ ամիսներ շարունակ տեւած շրջափակումն ու բռնի տեղահանությունը նոնսենս են: Այս համատեքստում քննարկվել է Ադրբեջանի դեմ միջազգային ատյանների կողմից պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031