Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Ավինյանը՝ փոքրամասնության քաղաքապետ լինելու մասին․ «Բոլոր վարչական շրջաններում մեր քաղաքական ուժը ստացել է ամենաշատ ձայները»

Հոկտեմբեր 13,2023 13:50

Երեւանի քաղաքապետի երդմնակալության արարողությունից հետո լրագրողների հետ ճեպազրույցում քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով ավագանու «Ազգային առաջընթաց»-ի մեղադրանքներին, թե ՔՊ-ն փոքրամասնության իշխանություն է, Ավինյանը փոքրամասնության քաղաքապետ է, ասաց՝ բոլոր վարչական շրջաններում մեր քաղաքական ուժը ստացել է ամենաշատ ձայները:

«Նման քաղաքական իրավիճակում երեւի քաղաքականապես բավարար չափով հասուն չենք, որպեսզի հասկանանք, թե այս կառավարման մոդելներում ինչպես պետք է մեզ դրսեւորենք: Բայց եթե մեր բոլորիս շահը այնտեղ է, որտեղ Երեւանի ու երեւանցու շահն է, իրենց դժվար թե պետք է հետաքրքրի, թե ինչ ճանապարհով ընտրվեց քաղաքապետը՝ եթե ժողովրդավարական ընտրություններ են տեղի ունեցել: Եթե նույնիսկ խնդիր ունենք, դա մենք ունենք, դա իրենց խնդիրը չի»,-ասաց Ավինյանը:

Դրանից քաղաքը, ըստ Ավինյանի, չի տուժելու․ «Եթե տեսնենք, որ քաղաքը տուժում է, եթե տեսնենք, որ որեւէ ուժ, որեւէ անձինք փորձում են խոչընդոտել իրական բարեփոխումներին Երեւան քաղաքում, մենք դրան էլ անպայմանորեն շատ կտրուկ լուծումներ կտանք»։

Դիտարկմանը, որ «Ազգային առաջընթաց»-ի անդամները պնդում են, թե իրենք չեն հրավիրել երդմնակալության արարողությանը, սոցցանցից են տեղեկացել երդմնակալության արարողության մասին, Ավինյանը պատասխանեց․ «Ավագանու անդամները չեն կարող հրավիրվել իրենց նիստերին, իրենք պարտավոր են մասնակցել նիստերին։ Սա հատուկ նիստ էր, ճիշտ է, ավելի արարողակարգային, բայց այդտեղ հատուկ հրավեր պետք չէ, տանտիրոջը չեն հրավիրում տուն։ Տանտերը պետք է գա տուն եւ տեր կանգնի իր տանը, ոչ թե բողոքի, որ իրեն չեն հրավիրել իր իսկ սեփական տուն»։

Ավինյանի ներկայացմամբ՝ խմբակցությունը պետք է ղեկավար ունենա, ղեկավարը կազմակերպի իրազեկումը․ «Մեզ մոտ նույն պրոցեսն է տեղի ունեցել, անհատապես ավագանու անդամը մեր ուժից հատուկ հրավեր չի ստացել, ֆրակցիայի ղեկավարն է տեղեկացրել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031