Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՏՁՄ-ն աջակցեց նաև Արցախից բռնի տեղահանված մի քանի ընկերության՝ ԴիջիԹեքում ներկայանալու, նոր գործընկերներ և ներդրումներ գտնելու համար

Հոկտեմբեր 16,2023 17:36

ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԴԻՋԻԹԵՔ23ԻՆ՝ ՄԵՐԻԴԻԱՆ ԷՔՍՊՈ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Digitec23-ն իրականություն դարձավ՝ առաջին անգամ Մերիդիան էքսպո կենտրոն տեղափոխվելով։ 120 մասնակից ընկերություն, 40-ից ավելի բանախոս՝ տարբեր միջոցառումներին ներկայացան այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսին։

Այս տարվա տեխնոլոգիական ցուցահանդեսում նորամուծությունները շատ էին։ Տեղում գործում էր վերելակի 1 րոպեանոց ֆորմատը՝ «Elevator Pitch»-ը, որտեղ սկսնակները ներկայացան և ստանալ ֆինանսավորման հնարավորություն՝ փորձառու հրեշտակ ներդրողներից։ Ամեն ընկերության հիմնադիր ստացավ մեկական րոպե՝ իր ընկերությունը ներկայացնելու համար։ Միջոցառումը կազմակերպել աջակցեց BANA Angels-ը։

Այս տարի ԱՏՁՄ-ն 100% ֆինանսավորմամբ աջակցեց սկսնակ և փոքր տեխնոլոգիական թիմերի մասնակցությունը: Վենչուրային հիմնադրամներն ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ևս ֆինանսավորեցին սկսնակ տեխնոլոգիական թիմերի ներկայությունը ԴիջիԹեքում։

ԱՏՁՄ-ն աջակցեց նաև Արցախից բռնի տեղահանված մի քանի ընկերության՝ ԴիջիԹեքում ներկայանալու, նոր գործընկերներ և ներդրումներ գտնելու համար։ Արցախցի մեր հայրենակիցները ներկայացան միասնական տաղավարով՝ «Վերածնվում ենք» խորագրով։ Մասնակցեցին «Մունք» տեխնոդպրոցը, Bitty կազմակերպությունը և BIB ընկերությունը, որի հիմնադիր տնօրեն Դավիթ Գաբրիելյանը և նրա եղբայրը՝ վիդեոբլոգեր Տիգրան Գաբրիելյանը պատմեցին Արցախի տեղահանման ճանապարհի մասին։

18-րդ «ԴիջիԹեք»-ում «Տեխնոլոգիաներն ամենուր են» խորագրով ցուցահանդեսի ուշադրության կենտրոնում էին հատկապես մեր երկրում առաջացած խնդիրները։ Ներկայացված էին մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման նախագծեր, ինչպես նաև ներկայացավ մեկ այլ ցուցահանդես՝ «Artsakh Career Expo»-ն, որը կկայանա հոկտեմբերի վերջին։

«Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք մեր երկրի ապագան տեսնում են նաև տեխնոլոգիական ոլորտում: Սա միջոցառում է, որտեղ մեր ՏՏ համայնքը կարողանում է հանրությանը և գործընկերներին ներկայացնել այն նորությունները, որոնք ստեղծվում են։ Չնայած այս տարի «ԴիջիԹեք»-ը երկրորդ անգամ է անցկացվում, սակայն ընկերությունները շատ նոր բաներ ունեն ցույց տալու: Լիահույս եմ, որ թե՛ մասնակիցները, թե՛ այցելուները, թե՛ հայկական և արտասահմանյան լրատվամիջոցները կտեսնեն այն ներուժը, որն ունի Հայաստանը: Ականատես կլինենք, թե ինչպես են հայկական ընկերությունները տրանսֆորմացնում իրենց լուծումները, ինչպես նաև լուծումներ առաջարկում, թե՛ մեր շուկայում, թե՛ համաշխարհային շուկայում»,-ԴիջիԹեքի բացման արարողությանը նշել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Ցուցահանդեսն արդեն չափահաս է: «ԴիջիԹեք»-ի օրերին կտեսնենք, որ իրոք տեխնոլոգիաներն ամենուր են՝ բժշկությունից մինչև ժամանակակից արվեստ, սուրճի վաճառքից մինչև ձայնի մշակում՝ արհեստական բանականությամբ, տիեզերական  հետազոտություններ։ «ԴիջիԹեք»-ը 18 տարի անցկացվում է՝ ունենալով 3 ուղղությամբ աշխատելու առաքելություն հայկական տեխնոլոգիական աշխարհի ներկայացուցիչներին միմյանց հետ կապելը, տեխնոլոգիաներից դուրս հասարակությանը և կառավարական մարմիններում աշխատող մարդկանց ծանոթացնելը տեխնոլոգիական զարգացումներին, միջազգային շուկայում հայկական տեխնոլոգիաները քարտեզի վրա ամրացնելը»,-նշեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը:

«ԴիջիԹեք»-ում տեղի ունեցավ նաև «Հայաստանի տեխնոլոգիական ապագա» նախաձեռնության տարեկան հաշվետու գիտաժողովը։ Ելույթներ ունեցան նախաձեռնության անդամ 5 համալսարանից (ԵՊՀ, ՀԱԱՀ, ՀԱՀ, ՀՀՖՀ, ՀՌՀ)։ Armenian Code Academy-ն ևս մասնագիտական սեմինարներ անցկացրեց՝ արցախցի մեր հայրենակիցների համար։ Միջոցառման օրերին հնարավոր եղավ նաև փնտրել աշխատատեղեր, մասնակցել Open Mic ֆորմատով տեխոնոլոգիական ելույթներին։

ԴիջիԹեքյան օրերին 2 կարևոր հուշագիր ստորագրվեց նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համար։ Նախ հուշագիր ստորագրվեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի և Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի միջև՝ դպրոցի և «Արմաթ» միջև կապն ամրապնդելու և զարգացնելու նպատակով։ Հուշագրով դպրոցներում կօգտագործվեն «Արմաթ»-ների ենթակառուցվածքներն ու կփոխկապակցվեն դպրոցական ընդհանուր ծրագրին:

Եվ ևս մեկ հուշագիր ստորագրվեց Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանի և Արթուր Սարգսյանի միջև։ Հուշագրով Արթուր Սարգսյանը, որպես նվիրատվություն, Երևանի 66 հիմնական դպրոցում կաջակցի նոր «Արմաթ» լաբորատորիա բացելուն։ Դպրոցի ընտրությունը բարերարի համար հատուկ ընտրված է, քանի որ սովորել է այդ դպրոցում։

«ԴիջիԹեք-2023» այցելեցին նաև Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելությունն իրականացնող կառույցների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ։ «ԴիջիԹեք» այցելեցին նաև ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

«ԴիջիԹեք»-ն աշխարհին լսելի դարձնելու համար առաջին անգամ Հայաստան ժամանեցին միջազգային հայտնի լրատվամիջոցների թղթակիցներ Քրեյգ Սփենսեր Սմիթը՝ Forbes-ից, Էնթոնի Քաթբերթսոնը՝ Independent-ից, Վարուն Կեսարին՝ Make Use Of-ից և  Բրետ Հրեշման՝ Benzinga-ից։ Լրագրողներին Հայաստան աջակցեց The Crowdfunding Formula-ն։

ԱՏՁՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031