Լրահոս
Օրվա լրահոսը

Ադամ Շիֆի հրավերով Արամ Ա Վեհափառ Հայրապետը հանդես կգա որպես ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի քահանայապետ

Նոյեմբեր 08,2023 12:34

Կոնգրեսական Ադամ Շիֆը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին հրավիրել է հանդես գալու Ներկայացուցիչների պալատի նիստի բացմանը աղոթքով։

Այս մասին տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA)։
«Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Ա-ն որպես հյուր քահանայապետ պիտի ըլլայ Միացեալ Նահանգներու Ներկայացուցիչներու տան մէջ՝ այս հինգշաբթի օրուան նիստէն առաջ կատարելով բացման աղօթքը», – տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ հիշեցնելով, որ 2022 թվականի սեպտեմբերին Արամ Ա Վեհափառ Հայրապետը է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համագումարի ժամանակ ընտրվել է խորհրդի նախագահ՝ ներկայացնելով Արևելյան ուղղափառ եկեղեցիները։

Առավոտյան աղոթքը կհեռարձակվի C-SPAN ուղիղ եթերում և կներառվի Կոնգրեսի արձանագրության մեջ. «Այն նախատեսվում է սկսել հինգշաբթի, նոյեմբերի 9-ին մոտավորապես ժամը 9:00-ին»:

Աղոթքին հնարավոր կլինի հետևել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930