Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ կրակոցների դեպքով հայտնաբերել են ևս 2 վիրավորի. կասկածյալների մեջ են «Վովայի Արշակ»-ի հարազատները. Shamshyan.com

Նոյեմբեր 09,2023 12:10

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նոյեմբերի 4-ին «Աբովյան» բժշկական կենտրոն է դիմել 2 քաղաքացի, որոնք մասնակցություն են ունեցել հոկտեմբերի 12-ին Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ «էրեբունի» թանգարանի հարևանությամբ գործող «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի մեջ, որի ժամանակ հնչել են կրակոցներ:

Քրեական ոստիկանությունում պարզել են, որ այդ անձինք են Կոտայքի մարզի բնակիչներ 34-ամյա Վարդան Ս.-ն և 25-ամյա Նարեկ Գ.-ն:

Տեղում ոստիկանները պարզել են, որ Վարդան Ս.-ն այդ օրը ժամը 01:00-ից մինչև 02:00-ն ընկած ժամանակահատվածում եղել է «Էրեբունի ամրոց» գարեջրատան մոտ, որտեղ ավտոմեքենա կայանելու հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել մի խումբ անձանց հետ, որոնք ծեծի են ենթարկել իրեն և Նարեկ Գ.-ին:

Նշված արարքը կատարողներից մեկը եղել է Երևանի բնակիչ 22-ամյա Արտյոմ Մ.-ն, որին ոստիկանները հայտնաբերել են Խորենացի փողոցում և տեղափոխել Ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով Արտյոմ Մ.-ն ազատ է արձակվել:

Դեպքի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին ատրճանակից արձակած մոտ 10-ից ավելի կրակված պարկուճ, 1 գնդակ, արնանման հետքեր, և ձեռքի ժամացույց, որը, հավանաբար, կռվի մասնակիցներից մեկինն էր եղել:

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները, որոնք հրաժարվել էին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Օբյեկտի դեմն էլ կանգնած թանկարժեք ավտոմեքենաները պատկանում են հանրությանը հայտնի Արշակ Հակոբյանի ընտանիքի անդամներին ու հարազատներին, իսկ Ա. Հակոբյանը նախկին ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի անվտանգության պետն էր, ժողովրդին հայտնի՝ Վովայի Արշակը: Արդյո՞ք նշված անձինք կապ ունեն տեղի ունեցածում, չգիտենք: Բայց ոստիկանները նրանց ավտոմեքենաներն ու մի քանի ջահելների հայտնաբերեցին ու կասկածանքով տեղափոխեցին ոստիկանություն»:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարեկների կողմից բռնված կասկածյալը Երևանի բնակիչ՝ 25-ամյա Հ. Հակոբյանն է:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930