Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվ եկավ Հովհաննեսը» ֆիլմը շուտով էկրանին կհայտնվի 

Նոյեմբեր 11,2023 18:02

«Եվ եկավ Հովհաննեսը» ֆիլմն այլևս իրականություն է։ Նախագծի հեղինակը և պրոդյուսերը Լիլիթ Մովսիսյանն է։ Վերջինս հայտնում է` ստեղծագործական բուռն ընթացքից հետո ՀՀ ազգային հերոս, դիրիժոր Հովհաննես Չեքիջյանին նվիրված վավերգրական ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 26-ին, Կինոյի տան մեծ դահլիճում։

-Ֆիլմի նպատակն է համապարփակ տեղեկություններ ներկայացնել Հովհաննես Չեքիջյանի կյանքի ու գործունեության մասին՝ մեկ անգամ ևս արժևորելով նրա վաստակը հայրենիքի մշակութային հզորացման գործում,-ասում է Լիլիթ Մովսիսյանը` հավելելով, որ փորձել են այնպես կառուցել ֆիլմը, որ լինի թեթև, մտերմիկ, հետաքրքիր։

-Մեծ պատասխանատվությամբ եմ մոտեցել աշխատանքին։ Սա իմ առաջին ֆիլմ-նախագիծն է և միաժամանակ հանդես եմ գալիս նախագծի հեղինակ, սցենարիստ և պրոդյուսեր։ Շնորհակալ եմ մաեստրոյին վստահության համար։ Հիմա պրեմիերայի նախապատրաստական աշխատանքներն են ընթանում և անհամբերությամբ մեր թիմը սպասում է այդ օրվան,-հավելեց Լիլիթ Մովսիսյանը։

Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930