Լրահոս
Օրվա լրահոսը

Մեդալների հաշվարկով Հայաստանն առայժմ 7-րդն է սամբոյի ԱԱ-ում

Նոյեմբեր 12,2023 11:41

Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող սամբոյի աշխարհի առաջնության մրցումային վերջին օրն է։ Կխաղարկվեն մարզական եւ մարտական սամբոյի մեդալների վերջին հավաքածուները եւ 71 երկրների 600-ից ավելի մասնակիցները կվերադառնան տուն։

Եզրափակիչ օրվանից առաջ Հայաստանի ներկայացուցիչները արդեն նվաճել են վեց մեդալ՝ 2 արծաթե եւ 4 բրոնզե։ Երեկ աշխարհի փոխչեմպիոն դարձել են,  64 կգ քաշային Վահրամ Գրիգորյանը, որը ներկայացնում է մարտական սամբոն եւ 71 կգ քաշային Արամ Աղաջանյանը, իսկ Վահագն Չալյանը բրոնզե մեդալի է արժանացել 88 կգ քաշային կարգում։

Հայաստանը մեդալային պայքարում առայժմ ընթանում է 7-րդ տեղում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930