Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՛չ մի ցուցանակ թե ինչ է կատարվում, ո՛չ մի նորմալ նախագծային լուծում. Սարհատ Պետրոսյան

Նոյեմբեր 13,2023 13:39

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Նախորդ քաղաքային ընտրություններին շատ էր խոսվում մարդակենտրոնության եւ երկարաժամկետ կտրվածքով քաղաքային պլանավորման մասին։

Վերջին ամիսներին Երեւանի սրտում՝ Պուշկին, Թումանյան եւ Սարյան փողոցներում ու դրանց շրջակայքում տեղի ունեցող «շինբարեկարգումը» ոչ միայն ապացուցում է այդ խոսքերի դատարկությունն, այլեւ դրանց հակապատկերն է՝ առանց պլանավորման ու պատշաճ իրազեկման, մարդատյաց ու վտանգավոր։

Ո՛չ մի ցուցանակ թե ինչ է կատարվում, ո՛չ մի ժամանակավոր անցման կազմակերպում, ո՛չ մի փոշու պաշտպանություն, ո՛չ մի նորմալ նախագծային լուծումներ (ամեն ինչ տեղում են որոշում), ո՛չ մի հարգանք բնակիչների հանդեպ աշխատանքային ժամերի հետ կապված, եւ վերջում՝ խայտառակ որակ, որոնք հրապարակվել են ու ես էլ կդնեմ մի քանիսը։

Ընտրությունների օրերին ու դրանից առաջ քաղաքային պաշտոնական ալիքներով սղոցվող բարեկարգումների (որը պարզվեց ավանսով վերցված փողով էր) կողքին ներկայիս «նախաձեռնությունները» կարծես չեն գովազդվում։ Ավելին` դրանք քննադատողների էլ փորձում են լռեցնել, փոխարեն եզրակացություններ անեն այս ամենից ու չստացված ձայներից…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930