Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արցախի կորստի համատեքստում, թերևս, գրեթե համակերպվել ենք բաքվում պահվող 55 հայ անձանց ապօրինի առևանգման փաստի հետ. Գևորգ Դանիելյան

Նոյեմբեր 30,2023 15:11

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի կորստի համատեքստում, թերևս, գրեթե համակերպվել ենք Բաքվում պահվող 55 հայ անձանց ապօրինի առևանգման փաստի հետ, որոնց մեջ կան ոչ միայն ռազմագերիներ, այլև դասական իմաստով քաղաքական բանտարկյալներ: Սումգայիթի ջարդերի գործերով տուժողների շահերը Ադրբեջանի դատարաններում պաշտպանում էր հիրավի համարձակ ու արհեստավարժ փաստաբան երջանկահիշատակ Ռուբեն Սահակյանը:

Անկեղծ՝ վստահ եմ, որ իշխանության մեջ ներգրավված մեր գործընկերները չեն մատնվել անգործության, սակայն հարկ է  անհամեմատ առավել թափանցիկ ու թիրախավորված աշխատել, ներգրավել գիտական աշխարհի և քաղաքացիական հասարակության ներուժը:

Վերջապես, այդ մարդկանց նկատմամբ քրեական հետապնդման հիմքերը այնքան վերացական են, որ հավասարապես կարող են տարածվել ռազմաքաղաքական ցանկացած գործող դերակատարի վրա: Պարզ ասեմ, ոչ ստանդարտ իրավիճակներում լուծումները ևս պետք է լինեն ոչ ստանդարտ, այլապես այս թափանիվը կանգ չի առնի…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930