Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորը խուսափեց հստակ պատասխանել ավագանու նիստում իր արտահայտությունների պարկեշտության մասին հարցին

Դեկտեմբեր 05,2023 19:55

Ալավերդի համայնքի ավագանու խնդրահարույց ու սկանդալային նիստի ավարտից հետո ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

-Նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպը ինչպե՞ս եք գնահատում։

-Կատարվածը խուլիգանություն է։ Այլ բան չէր սպասվում։ Քվեատուփը շրջեցին, քվեաթերթիկները թափեցին դուրս։ Դրանք մարվեցին ու նոր քվեարկություն տեղի ունեցավ։ Ներս ներխուժելուց հետո, ինչպես նկատեցիք, բոլորը լուռ նստած էին մինչեւ այն պահը, երբ անձնական բնույթի վիրավորանքներ սկսեցին տեղալ ներկաների հասցեին եւ նրանք ստացան համարժեք պատասխան։

-Չկարողացաք զսպել էմոցիաները, ինքներդ էլ անպարկեշտ արտահայտություններ թույլ տվեցիք։

-Անպարկեշտ արտահայտություններ թույլ չտվեցինք։ Այստեղ նստած են համայնքի ավագանու 14 անդամներ, որ ընտրվել են ժողովրդի քվեով։ Եվ չի կարելի նման խուլիգանական պահվածքով մտնել ներս, շրջել քվեատուփը եւ անձնական բնույթի վիրավորանքներ տեղալ։

-Նիստի ժամանակ ձեռքը պարզած, Թամազյանի վրա գոռում էիք  «Դուրս արի ստեղից, արա, այ տղա, այ չմո»։ Դա պատգամավորին վայել վարքագի՞ծ է։

-Ես նշեմ եւս մեկ անգամ, որ այստեղ նստած են ավագանու 14 ընտրված անդամներ։ Եվ ներխուժել ներս, շրջել քվեատուփը, տեղալ անձնական բնույթի վիրավորանքներ մարդկանց հասցեին, ամոթանքներ տալ այստեղ, ուղղակի թույլ տալ չի կարելի, որովհետեւ կա մի սահման, որն առհասարակ չի կարելի թույլ տալ, որ հատեն։

Երբ լրագրողները պնդեցին հստակ պատասխանել հնչեցրած կոնկրետ հարցին, պատգամավորը խուսափեց պատասխանել, շրջվեց ու հեռացավ՝ հայտարարելով․ «Ես հարցազրույցն ավարտել եմ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031