Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ո՞վ է պատասխան տալու Մամիկոն Ասլանյանի հարազատներին մոտ երկու տարվա նրա անազատության համար. Հայկ Մամիջանյան

Դեկտեմբեր 05,2023 20:55

«Շատ խորհրդանշական օր է ընտրված Մամիկոն Ասլանյանի հերթական դատական նիստի համար, որովհետեւ  հենց այսօր Ալավերդիում, Լոռու մարզում,  հերթական անգամ բռնաբարվում էր ՏԻՄ ինստիտուտը: Այսօր Ալեն Սիմոնյանը, Հայկ Կոնջորյանը շատ էին խոսում բռնաբարությունից, չգիտեմ՝ ինչու, բայց փաստը մնում է փաստ: Մամիկոն Ասլանյանը, այժմյան Հայաստանում, ունի մեկ աններելի հանցագործություն, ինքը հաղթել է ՔՊ-ին Վանաձորում ու դա իրեն, այսպես կոչված, իշխանությունները ներել չեն կարողանում »,- Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստից հետո լրագրողներին ասաց  ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

Նա ասաց, որ Հայաստանին այսօր շատ բնորոշ է արտահայտությունը, թե ազգ-բանակից այսօր դարձել ենք ազգ-կալանք. «Դարձել ենք ազգ-կալանք, քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյան , որը բարձրաձայնել է խայտառակ բանակցային գործընթացը, Նարեկ Մալյան…այսպես կարող եմ շարունակել մոտ 50 հոգու մասին: Հույս ունեմ, որ խափանման միջոցի փոփոխություն տեղի կունենա, որովհետեւ ժողովրդավարական բաստիոն Հայաստանում կա մոտ 50 քաղբանտարկյալ, բայց միաժամանակ կապ չունի վաղվա որոշումն ինչ կլինի, որովհետեւ կարեւոր հարց կա՝ ով է պատասխան տալու Մամիկոն Ասլանյանի հարազատներին մոտ երկու տարվա նրա անազատության համար, դրա հատուցումը պետք է լինի առնվազն նույնքան ժամանակ կալանքի տեսքով այն դավաճանների համար, որոնք նման որոշումներ էին կայացնում»:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձորը ղեկավարում էր 2016 թվականից, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նա կալանավորվեց 2021–ի դեկտեմբերի 16-ին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։ Նրա գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031