Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Ես չմո չեմ, բայց ինչ-որ խաբվածի կարգավիճակում եմ. Վանաձորի նախկին քաղաքապետ

Դեկտեմբեր 05,2023 20:11

Վանաձորի նախկին քաղաքապետ, արդեն երկու տարի անազատության մեջ գտնվող  Մամիկոն Ասլանյանն այսօր դատարանում իր ելույթի ժամանակ ասաց, որ ինքը ՀՀ քաղաքացի է, երեք անգամ մասնակցել է ընտրությունների ու երեք ընտրություններին էլ հաղթել, որից երկուսը համայնքային են եղել: Ըստ նրա՝  չպետք է այս դատավարությունը պրոյեկտել միայն որպես քրեաիրավական ինչ-որ տիրույթում տեղի ունեցող իրադարձություն:

Ըստ նրա՝ նույնիսկ ճիշտ չէ այս  գործին խառնել քաղաքականությունը, այս պահին միայն քաղաքացիականը, քանի որ քաղաքականությունը որոշում է «Քաղաքացիական պայմանագիրը». «Պայմանագիրն էլ հանեք, տակը մնում է միայն Ք-ն: Այսօր Հայաստանում մենք միայն Հ1-ն ենք նայում, ըստ որի, արձանագրվել են բազմապիսի աշխարհաքաղաքական շարժեր, որոնք բերել են ՀՀ միջազգային վարկանիշի բարձրացմանը, եւ  Հայաստանը սովետի ոճով համարվել է կարմիր դրոշի շքանշանակիր, ժողովրդավարական բաստիոն: Ու այդ ժողովրդավարական բաստիոնում   մեզ ցույց են տալիս մի վարչատարածքային քարտեզ, որով մասնակցում ենք ընտրություններին, բայց վերջում պարզվում է, որ խաղը ծախված էր, մրցավարն էլ հայտնի ֆուտբոլի երկրպագու: Ինչի համար եմ ասում, եթե իմ դեպքը լիներ եզակի, ես բնականաբար, քրեական հանցագործ չեմ, ու իմ կյանքի որեւէ փուլում ինձ հանցավոր զգացած չկամ, հիմա էլ չեմ զգում: Եթե հաշվի առնենք, մեր իրավակարգի, բարեփոխումների ուղղվածությունը դեպի Եվրոպա է, ապա գոնե մեր տարածաշրջանի երկրներից գոնե մի քայլ առաջ գնացած պետք է լինեինք  ժողովրդավարության առումով…ՀՀ-ում ցանկացած ընտրություններում որտեղ կա մրցակցություն, որտեղ հաղթում է ոչ թե Ք թեկնածուն, այլ ուրիշ ուժի թեկնածու, արդյունքում հաղթանակն արձանագրվում է ուրիշի օգտին…  ես չմո չեմ, բայց ինչ-որ խաբվածի կարգավիճակում եմ: ԱԺ պատգամավորներին եմ դիմում, առաջարկություն արեք, որ ՏԻՄ ընտրությունները հանեն, սա ցիրկ է, ֆիկցիա , ես էլ չէի բռնվի» : Այսօր դատարանը քննում էր նախկին քաղաքապետի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ պաշտպանական կողմի  միջնորդությունը:

Նախկին քաղաքապետը դիմեց դատարանին՝ հարցնելով, թե ինչու են իրեն խոշտանգում կալանքի տակ պահելով. «Ես այդքան ծանրակշիռ, ինձնից գլոբալ երեւո՞ւյթ եմ, որ չկարողանաք  ոչ կալանավայրում այնպիսի միջոցառումներ ձեռնարկեք, որ վկաների վրա ճնշում չգործադրեմ: Ես այս երկու տարվա ընթացքում, քննության սկզբնական փուլում եղել եմ ազատության մեջ, բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ իմ ձեռքով իմ աշխատասենյակից առանց ժամանակ ձգելու կամ առանց հետաքրքրվելու, թե գործով ինչ վկաներ կան»:  Նախկին քաղաքապետը նկատեց նաեւ, որ եթե ազատության մեջ լինելով ու պաշտոն զբաղեցնելով ներգործություն չի ունեցել վկաների վրա, հիմա, երբ արդեն երկու տարի հասարակությունից մեկուսացած է, ինչպես կարող է ներգործություն ունենալ վկաների վրա:

Հիշեցնենք, որ Մամիկոն Ասլանյանը Վանաձորը ղեկավարում էր 2016 թվականից, մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Նա կալանավորվեց 2021–ի դեկտեմբերի 16-ին՝ Վանաձորի քաղաքապետի ընտրություններից մի քանի օր առաջ։ Նրա գլխավորած դաշինքը Վանաձորի ավագանու ընտրություններում ամենաշատ ձայներն էր ստացել։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը` համացանցից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031