Լրահոս
Օրվա լրահոսը

«ՔՊ-ն չի մասնակցի այս քվեարկությանը». ՔՊ-ականները տապալեցին Հայկուհի Հարությունյանի ընտրությունը

Դեկտեմբեր 07,2023 16:52

ԱԺ-ում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրված Հայկուհի Հարությունյանի ընտրության հարցի հետ կապված հաշվիչ հանձնախմբի անդամ Նարեկ Բաբայանը ներկայացրեց քվեարկության ժամը եւ կարգը: Ըստ այդմ, ժամը 15:15-15:45 պետք է լիներ փակ քվեարկությունը եւ նշեին՝ «կողմ» կամ «դեմ» են Հայկուհի Հարությունյանին: Սակայն ՔՊ խմբակցության նախագահ Հայկ Կոնջորյանը հայտարարեց. «ՔՊ-ն չի մասնակցի այս քվեարկությանը»:

Այսպիսով, ՔՊ-ականները տապալեցին Հայկուհի Հարությունյանի ընտրությունը, բայց նրա դեմ ելույթները ԱԺ-ում դեռ շարունակում էին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031