Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմում պարտության և Արցախի հանձնման հարցերով պատասխանատու ՔՊ-ի հետ համագործակցելու եզրեր չեն կարող լինել». Զարթոնք ԱՔԿ

Դեկտեմբեր 07,2023 23:03

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ընդդիմադիր քաղաքական կեցվածքը չի փոխվել: Պատերազմում պարտության և Արցախի հանձնման հարցերով պատասխանատու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ համագործակցելու եզրեր չեն կարող լինել:

Գյումրի համայնքի ավագանու Զարթոնք խմբակցությունը որոշումները կայացնում է կոլեգիալության սկզբունքով: Խմբակցության մեկ անդամ չի կարող որոշել մյուսների փոխարեն, հատկապես ՔՊ-ի հետ համագործակցելու հարցով: Հիշեցնենք, որ Զարթոնք ԱՔԿ գյումրեցիների ձայները ստացել է նաև ընդդիմադիր կեցվածքի համար:

Խմբակցության որևէ անդամի կողմից Զարթոնք ԱՔԿ քաղաքական ուղղությանը և այդ ուղղությանն իրենց վստահության քվեն տված  գյումրեցիներին հակառակ գործողություններին կհետևի համապատասխան արձագանք:

ԶԱՐԹՈՆՔ ԱՔԿ խոսնակ

Անդրանիկ Մարգարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031