Լրահոս
Օրվա լրահոսը

Եռաբլուրում տեղադրվել են Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղից տեղափոխված ժամանակակից խաչքարը և հուշատախտակները

Դեկտեմբեր 24,2023 10:59

Monument Watch – Սույն թվականի դեկտեմբերի 23-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղադրվել են Քաշաթաղի շրջանի Աղավնո գյուղից տեղափոխված ժամանակակից խաչքարը և հուշատախտակները։

Նշենք, որ դրանք տարհանվել են 2022 թվականի օգոստոս ամսին, այն բանից հետո, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Բերձոր քաղաքն ու հարակից Աղավնո և Ներքին Սուս գյուղերն անցնելու են ադրբեջանական զինված ուժերի վերահսկողության տակ (Բերձորում, Աղավնոյում և Ներքին Սուսում ավարտվել է անկախության շրջանի հուշարձանների տարհանման գործընթացը – Monument Watch)։

ժամանակակից խաչքարը գտնվում էր Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցու կողքին, որը, համաձայն վրայի արձանագրության, տեղադրվել էր Ռեջեքեյան Վահրամի և Էրմանսի հիշատակին: Եկեղեցուն կից էր գտնվում նաև հարակից տարածքների ինքնապաշտպանության և ազատագրման համար մղված մարտերում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը: Այն կազմված է չորս քարե սալիկներից, որոնց վերին հատվածում փորագրված է «Նրանք հավերժ մեզ հետ են», ներքևի հատվածում՝ զոհված ազատամարտիկների անունները (Աղավնո գյուղի Սրբոց Նահատակաց եկեղեցին – Monument Watch):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031