Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են մանրամասներ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ

Դեկտեմբեր 26,2023 17:59

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը և նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ճեպազրույցի ընթացքում մանրամասներ են ներկայացրել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կենսաթոշակների և նպաստների վճարման ընթացակարգերի վերաբերյալ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը, խոսելով ծննդյան միանվագ նպաստի և մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի հատկացման գործընթացի մասին, նշել է, որ արդեն իսկ ընդունվում են այդ նպաստների նշանակման դիմումները, առկա են նաև մի քանի տասնյակ հաստատումներ: Ըստ փոխնախարարի՝ նպաստը հաշվարկվելու է հոկտեմբերի 1-ից սկսած, այսինքն՝ կիրառվելու է հետադարձ ուժ, միանվագ կստանան մինչև դեկտեմբերի 31-ը կուտակված նպաստները:

Դիմումներն ընդունվում են առցանց եղանակով՝ online.ssa.am հարթակի միջոցով: Դիմումները ներկայացվելու են ճիշտ նույն սկզբունքով, ինչպես՝ ՀՀ քաղաքացիները: Այս հարթակում դիմում լրացնելու համար նպաստառուները պետք է socservice.am հարթակում ունենալ իրենց էջը: Այսինքն՝ անհրաժեշտ կլինի, որպեսզի նրանք այդտեղ գրանցվեն՝ առանձնացված պատուհանի միջոցով ներկայացնելով իրենց տվյալները, էլեկտրոնային հասցեն:

Դավիթ Խաչատրյանը հիշեցրել է նաև, որ դեկտեմբերի 11-ից մեկնարկել է ԼՂ հայրենակիցների կենսաթոշակների նշանակման դիմումների ընդունման գործընթացը: Ըստ Դավիթ Խաչատրյանի՝ այսօրվա դրությամբ հաստատվել է 15639 դիմում:«Ցուցակներն ամփոփվում են, և վաղը կկատարվի վերջիններիս կենսաթոշակների վճարումները: Այն կազմում է շուրջ 2,5 մլրդ դրամ: Վաղը ավելի քան 15 հազար մարդ կստանա հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը հաշվարկված կենսաթոշակները»,-ասել է նախարարի տեղակալը:

Նշվել է նաև, որ կենսաթոշակները և նպաստները վճարվելու են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կենսաթոշակների և նպաստների տեսակներին համապատասխան կարգով և չափով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031