Լրահոս
Օրվա լրահոսը

Այս հանցավոր արարքը զինված հարձակում է ոչ միայն Հայ համայնքի, այլ Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Հայկական թաղամասի նկատմամբ․ Արման Թաթոյան

Դեկտեմբեր 28,2023 19:10

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ահազանգեր ենք ստացել Երուսաղեմի հայ համայնքից, որ կեսօրին մոտ՝ ժամը 12-ի սահմաններում 30 դիմակավորված և զինված անձինք կազմակերպված ներխուժել են Երուսաղեմի Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կոչվող վայր։

Զինված լինելով էլեկտրահարող սարքերով, մետաղե ձողերով, քարերով՝ հայհոյանքներով ու բղավոցներով կյանքի համար վտանգավոր եղանակով հարձակում են գործել խաղաղ հայ համայնքի և հոգևորականների, այդ թվում՝ եպիսկոպոսների, քահանաների և սարկավագների նկատմամբ։
Հրապարակած տեսանյութերից հստակ երևում է՝ ինչպես են զինված ու դիմակավորված անձինք հարձակվում ու հարվածներ հասցնում հայ համայնքի ներկայացուցիչներին և հայ հոգևորականներին։

Արդյունքում հայ համայնքի ներկայացուցիչների և հոգևորականների առողջությանը պատճառվել է վնասներ, այդ թվում` ծանր: Հարձակման ենթարկված Հայ համայնքի 2 ներկայացուցիչ բերման է ենթարկվել և գտնվում է Ոստիկանությունում։ Ոստիկանություն են տարվել հարձակումն իրականացրած զինված խմբի մի շարք անդամներ:

Ըստ ահազանգերի՝ թեև Ոստիկանությունը «Կովերի պարտեզ» կոչվող վայրից գտնվում է ընդամենը 100 մետր հեռավորության վրա, Ոստիկանությունը ժամանել է 20 րոպե ուշացումով։

Այս հանցավոր արարքը զինված հարձակում է ոչ միայն Հայ համայնքի, այլ Երուսաղեմի Հայոց պատրիարքության և Հայկական թաղամասի նկատմամբ` կենսական վտանգ ստեղծելով:

Մենք նշված հարցերը քննարկել ենք Երուսաղեմի Հայ համայնքի հետ և անմիջական կապի մեջ ենք նրանց հետ՝ իրավիճակի հետ կապված։ Նշված բոլոր տեղեկությունները հաստատել են նաև Հայ համայնքի ներկայացուցիչները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031