Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղաժամկետ դադարեցվել են «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ»-ի տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները

Հունվար 06,2024 23:00

«Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ի Խորհրդի որոշմամբ՝ 2024 թվականի հունվարի 5-ին վաղաժամկետ դադարեցվել են Ընկերության տնօրեն Դավիթ Փափազյանի լիազորությունները։

Ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Ղազարյանը։

Տիգրան Ղազարյանն ունի կառավարման հարուստ փորձ, որից վերջին տարիները՝ «Հայաստանի Պետական Հետաքրքրությունների Ֆոնդ» ՓԲԸ֊ում։ Հանդիսանում է գործարար կառավարման մագիստրոս, ինչպես նաև դասավանդում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031