Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային կապերը մշակույթում․ Անի Հարությունյանը հանդես է եկել դասախոսությամբ

Հունվար 18,2024 21:44

Այսօր Հայկական Փի Ար ասոցացիայի PR դպրոցում դասախոսությամբ հանդես եկավ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Արվեստի պատմության, տեսության և կառավարման ֆակուլտետի դեկան, արվեստագիտության թեկնածու, հանրային կապերի մասնագետ Անի Հարությունյանը։

Վերջինս անդրադարձել է հանրային կապերի կարևոր հիմնադրույթներին կոնկրետ մշակույթի համատեքստում, օրինակներով ընդգծել ճիշտ ռազմավարություն վարելու առանձնահատկությունները, մանրամասներ ներկայացրել ճգնաժամային իրավիճակները հաղթահարելու հնարավոր միջոցների մասին։

Նշենք, որ  Անի Հարությունյանը երկու տարի է, որ տեղափոխվել է Հայաստան։ Նա մինչև Հայաստանում վերաբնակվելը եղել է Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնի PR բաժնի ղեկավարը, այնուհետև ղեկավարել է  Մոսկվայի թատերական արվեստների ինստիտուտի (ГИТИС) հանրային կապերի բաժինը մինչև 2020 թ․, այդ տարիների ընթացքում նաև ռեկտորի օգնականն էր։ Աշխատել է նաև Ա․ Բախրուշինի անվան կենտրոնական թատերական թանգարանում որպես հանրային կապերի ղեկավար։ Այդ ընթացքում Անի Հարությունյանը բազմաթիվ խոշոր նախաձեռնություններ ու ծրագրեր է իրականացրել։ 2020-ից «Ի Գործ» ծրագրի շրջանակում որպես փորձագետ աշխատել է ԿԳՄՍ նախարարությունում։ Այժմ նաև դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում:

Ինչպես տեղեկանում ենք Հայկական Փի Ար ասոցացիայի կայքից՝ PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ.-ին՝ նպատակ հետապնդելով նպաստել մասնագետների գիտելիքների և հմտությունների խորացմանն ու զարգացմանը՝ ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ: Դպրոցի մասնակիցները ՀՀ և արտերկրի լավագույն մասնագետներից ոչ միայն ստանում են տեսական գիտելիքներ, այլև հնարավորություն են ունենում աշխատելու որևէ նախաձեռնության շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031