Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատ Միրզոյան․ «Խաղաղության պայմանագրի տեքստում սպառազինությունների սահմանափակման մասին դրույթ ներառելու հարցը չի քննարկվում»

Հունվար 23,2024 20:48

Խաղաղության պայմանագրի տեքստում սպառազինությունների սահմանափակման մասին դրույթ ներառելու հարցը չի քննարկվում։ Այս մասին այսօր  հրավիրված ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարի խոսքով՝  Ադրբեջանը մի կողմից ասում է, որ իրեն երաշխիքներ են պետք, որ մենք կասկածի տակ չենք դնում նրանց տարածքային ամբողջականությունը․ «Մյուս կողմից, ակնհայտորեն, մեզ երաշխիքներ են պետք։ Առաջարկների փոխանակման ընթացքում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը փորձում անորոշության տարրեր պահպանել։ Սա անհանգստության տեղիք է տալիս։ Ի թիվս այլ հարցերի, մտահոգություն կա նաեւ սպառազինության հետ կապված։ Որպես վստահության ամրապնդման հավելյալ միջոց, որպես տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ամրապնդման գործուն, շոշափելի քայլ՝ մենք առաջարկել ենք սահմանին սպառազինությունների վերահսկողության մեխանիզմ, դրանք բազմաթիվ են, կարող են ամենատարբեր մեխանիզմներ լինել, այդ թվում՝ միջազգային ներգրավվմամբ՝ միմյանց հավաստելու, որ այդ սպառազինությունները չափի մեջ են, չեն օգտագործվի միմյանց դեմ։ Սրա մասին  մենք դեռ արձագանք չենք լսել ադրբեջանական կողմից»։

Նախարարը հիշեցրեց, որ սա Հայաստանի միակ նախաձեռնությունը չէ,  հիշեցրեց, որ ՀՀ-ն առաջարկել է ԽՍՀՄ գլխավոր շտաբի քարտեզներով սահմաններից զորքերի հայելային հետքաշումը․ «Մենք կարծում ենք, որ եթե սահմանագիծը եւ դրա  շուրջ որոշակի տարածք ապառազմականացվի, այդտեղ զինվորներ չլինեն, լինեն սահմանապահներ, որոնց հանդերձանքն ու զենքերն ու գործելու մեթոդներ են այլ, ապա դա կբարձրացներ սահմանի անվտանգության մակարդակը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031