Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդևան Հակոբյան. Իմ թիմակից եմ համարում բոլոր այն մարդկանց, որոնք գործում են ի շահ Գյումրիի

Հունվար 25,2024 13:08

Գյումրիի ավագանու «Զարթոնք» խմբակցության նախկին ղեկավար Վարդևան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի գյումրեցիներ,

«Զարթոնք» խմբակցությունից դուրս գալու և որպես ավագանու անկախ  անդամ հանդես գալու որոշումս բացառապես պայմանավորված է գործող Ավագանու կազմում առավել արդյունավետ աշխատելու նպատակադրվածությամբ:

Շնորհակալություն եմ հայտնում իմ գործընկերներին՝ «Զարթոնք»  խմբակցությանը, որը, լինելով քաղաքական փոքրամասնություն, փորձել է անել առավելագույնը համայնքի խնդիրների վեր հանման և լուծման  տեսանկյունից: Ինչ վերաբերում է որոշմանս հետ կապված աճող հետաքրքրությանը, պիտի ասեմ միայն, որ Գյումրիի ավագանու կազմում այս տարբերակով երկուստեք ավելի ազատ կլինի գործելաոճը և աշխատանքի արդյունավետությունը:

Որպես ավագանու անդամ իմ աշխատանքային գործունեության ձևը և մոտեցումը  մնում են անփոփոխ, իսկ համագործակցությունը քաղաքական իմ գործընկերների հետ շարունակում է մնալ ի շահ քաղաքի և գյումրեցիների: Ինչ վերաբերում է թիմին, ապա չի կարող առաջանալ որևէ հարց թիմի ձևակերպման հարցում, քանզի իմ թիմակից եմ համարում բոլոր այն մարդկանց, ովքեր գործում են ի շահ Գյումրիի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031