Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում իտալական եկեղեցում զինված հարձակման գործով ձերբակալվել է 47 անձ. սպանության մեջ կասկածվողներն օտարերկրացիներ են՝ մեկը Տաջիկստանից, մյուսը՝ ՌԴ-ից

Հունվար 29,2024 10:41

Հունվարի 28-ին Ստամբուլի Սարըյեր թաղամասում գտնվող Սրբ․ Մարիա իտալական եկեղեցում կիրակնօրյա պատարագի ընթացքում դիմակավորված երկու մարդ զինված հարձակում են իրականացրել։ Հարձակման հետևանքով պատարագի մասնակիցներից մեկը սպանվել է։

Նույն օրը երեկոյան ժամերին Թուրքիայի ներքին գործերի նախարար Ա․ Յերլիքայան հայտարարել է, որ թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 47 անձի՝ այդ թվում սպանության մեջ կասկածվող երկուսին։ Նա նշել է, որ նրանք երկուսն էլ օտարերկրացի են՝ մեկը Տաջիկստանից, մյուսը՝ Ռուսաստանից և, իրենց գնահատմամբ՝ ԻՊ անդամ են։

Յերլիքայան նաև նշել է, որ ԻՊ-ի դեմ 2023թ․ հունիսի 1-ից ի վեր ընդհանուր 1046 օպերացիա են իրականացրել, ձերբակալված 2086 կասկածյալից 529-ը կալանավորվել է, 404-ի նկատմամբ դատական հսկողություն է սահմանվել։

Region Monitor

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031